Рубрика: Մենք Ընկերներ ենք

Մենք Ընկերներ ենք

Ես, Ամալյան Սաթեն և Սոնան՝ Դավիթի ընկերներն ենք:Ամեն օր երկարօրյաի ընթացքում միսին խաղում և հորինում ենք տարբեր խաղեր:Այս անգամ ընկեր Քնարիկն էլ մեզ միացավ:

Рубрика: Русский Язык, ռուսերեն

Русский Язык

1. Прочитать рассказ В. Ф. Одоевского «Мороз Иванович», все части.

2. Подобрать слова-признаки (прилагательные) к данным словам:
Какой? – Румяный пирожок, глубокий колодец, красивый сад, добрый дед;
Какая? – Трудалюбивая девочка, старая рубашка, леденая лавочка, Сочная весна,  прекрасная осень;
Какое? – Зимнее чудо, высокое дерево, маленькое ведро, румяное яблоко;
Какие? – Бкусные пирожки, сочные яблоки, новые рубашки, .тёплые шапки.
Рубрика: Без рубрики, Հովհաննես Թումանյան, մայրենի

Հ.Թումանյան «Հսկան»

Woooooooooow

Մի երկրում Հսկա էր ապրում:Այդ երկրի Իշխանը շատ հզոր էր:ԵՎ նամտածում էր, որ այս երկրում իրենից ուժեղը չկա:Բայց պարզվում է, Հսկան նրանից ուժեղ է :Ամբողջ ժողովուրդը հավաքվում է ծովի ափին,տեսնելու հսկայական քնով քնած՝ ՀՍԿԱՅԻՆ:Ժողովուրդը բարձրանում է Հսկայի վրա, և փորձում տանել նրան իրենց երկրից հեռու:Բայց Հսկան արթնանում է թե՝ չէ,ամբղջ ժողովուրդը թափվում է նրա վրայից:Նա իր Հսկա բռով վերցնում է նրանց, և տանում նրա բարի ,և իր նման հսկա մոր մոտ:Մայրը բացատրում է, որ ուժեղից ուժեղը կա, և չի կարելի , քեզանից փոքր և թույլ մարդկանց տանջել:Քանի,որ Հսկան բարի էր, նա  բաց է թողնում իր գրպանի բոլոր <<լվերին>>՝ մարդկանց:

Հսկա-բարի,ուժեղ,համեստ:

Իշխան-հպարտ,ուժեղ

Рубрика: English

English Homework

1. Fill in the blanks with lots of or a lot of.
1. I can see lots of pictures on the wall.
2. There are a lot of boys in the yard.
3. I have a lot of bread in my bag.
4. There are lots of books in my bag.
5. I have lot of milk in my glass.
6. There is lot of ink in my ink-pot.
2. Fill in the blanks with few, not many or not much.
1. There are not many students in the classroom.
2. There is not much water in the glass.
3. There is not much paper in the box.
4. I see not many eggs in the bowl.
5. There are not many apples on the plate.
6. There is not much food on the table.

Рубрика: ռուսերեն

Русский

1. Допишите нужные глаголы по образцу. Составьте по два предложения
со всеми глаголами.
Что делать?  Что делать?
верить            поверить
ставить          поставить
дарить            подарить
звать               позвать
делать             сделать
петь                 спеть
прятать          спрятать
писать            написать
рисовать        нарисовать
кормить         накормить

 

 

Рубрика: Հովհաննես Թումանյան, Նախագծեր 2018-2019, մայրենի

Հ.Թումանյան «Հսկան»

ՀՍԿԱՆ
(Կովկասյան առասպել)

Լավ չեմ հիշում, թե որ դարում,
Հին ժամանակ, մեր աշխարհում
Ասում են թե՝ կար մի իշխան.
Մի մեծ իշխան, էնքան ուժեղ,

Որ թե մարդիկ նըրա աչքում,
Թե՛ հասարակ ճանճ ու մըժեղ:
Ինչ որ աներ ու կամենար,
Օրենք էր էն երկրի համար.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Ուներ անթիվ ու անքանակ
Ոչխարի հոտ, մարդի բանակ,
Կովի նախիր, խոզի բոլուկ,
Երամակներ ձիու, ջորու,

Էս բոլորը ցըրված, փըռված
Մինչև ծովի ափը հեռու:
Մինչև ուր որ քըշեր, տաներ,
Իր աշխարհքի սահմանն էն էր.
Ո՞վ էր գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգար նըրա դիմաց:
Մի անգամ էլ էս իշխանը
Երբ նըստած էր իրեն տանը,
Լեղապատառ ներս ընկավ տուն
Իր հոտերի վերակացուն.

— Ապրած կենաս, մեր տեր իշխան,
Հապա՜, էսպես հրաշք մի բան.
Արածում էր ծովի ափին
Բազմությունը քո հոտերի,
Մին էլ տեսնենք՝ ծովի միջին

Մի վիթխարի մարդ է գալի:
Մի վիթխարի մարդ եմ ասում,
Որ մենք իր մոտ լու ենք չընչին,
Ծովը մինչև ծունկն է հասնում,
Իսկ գըլուխը ամպի միջին:

Եկավ, կանգնեց մեր հանդիման
Ու որոտաց ամպի նըման.
«Ո՞վ է, ասավ, էսպես բերում
Թողնում ապրանքն իմ հանդերում.
Կորե՛ք իսկույն, դուք մարդուկներ,

Ձեռըս քանի չի հասել դեռ…»
Էն ժամանակ վեր կացա ես
Ու պատասխան տըվի էսպես.
«Էդ սևակնած, մութ ամպերում
Զուր ես էդքան բարձըր գոռում.

Ով էլ լինես, ուսկից էլ գաս,
Էս մի բանը լավ իմանաս,
Դու, երկնահաս, ահեղ հըսկա,
Մեծ իշխանի ապրանքն է սա,
Ո՞վ է գըլխից ձեռ վեր կալած,

Ո՞վ դուրս կըգա նըրա դիմաց»:
Բայց ինձ իսկի չըլսեց էլ
Էն անճոռնի աժդահակը,
Էն ամպերից ցած կըռացավ,
Ձեռը կոխեց ծովի տակը,

Դուրս հանեց մի ձուկն ահագին
Ու դեմ արավ արեգակին,
Որ խորովի…» — Հազիվ էսքան
Պատմեց հովիվն իշխանական
Ու վեր ընկավ, շունչը փչեց:

Խիստ զայրացավ իշխանը մեծ.
— Ո՞վ է, ասավ, համարձակվել
Իմ տերության սահմանն եկել
Ու էդպես էլ վըրես հաչում…
Ինձնից ուժեղ չեմ ճանաչում

Ես ոչ մի տեղ և ոչ մեկին…
Էսպես ասավ ու զայրագին
Հըրամայեց՝ զորքերը գան:
Հըրամայեց՝ զորքերն եկան.
— Կեցցե՛ մեր տեր, մեր թագավոր,

Անհաղթ, անմահ, ամենազոր…
— Ապրե՛ք, ասավ իշխանը սեգ,
Ելեք իսկույն ու գընացեք,
Մանուկ ու ծեր
Իմ առյուծներ,

Ո՞վ է, տեսեք, վըրես հաչում
Ու իմ ուժը չի ճանաչում:
Ցույց տըվեք դուք, որ ոչ մի տեղ
Չըկա ոչ ոք ինձնից ուժեղ…
Ասավ՝ զորքերն իրենց կարգին

Փող փըչեցին, թըմբուկ զարկին,
Շըրըխկոցով, զըրընգոցով
Ճամփա ընկան դեպի մեծ ծով:

Հասան, տեսան — ա՜յ քեզ հըսկա,
Գըլուխն էստեղ, ոտներ չըկա.

Գընա՜, գընա՜, թե որ գըտնես…
Երկար ու մին ձըգված էսպես,
Հըսկայական քընով քընած:
Էստեղ, էնտեղ դիրքեր բռնած՝
Դես չոքեցին, դեն պառկեցին,

Հա զարկեցին ու զարկեցին,
Տեսան տեղից ժաժ չի գալի,
Խըռըմփում է զարհուրելի,
Խըռըմփոցից, ինչ-որ խոսում,
Մարդիկ իրար ձեն չեն լըսում:

Մոտ գընացին, էլի՜, էլի՜…
Դարձյալ տեղից ժաժ չի գալի:
Կամաց-կամաց սիրտ առնելով,
Գոռգոռալով, հարայ տալով,
Դուրս թափվեցին թաքուստներից,

Ելան վըրեն, դեսից, դենից,
Որը ոտին,
Որը քըթին,
Որը լանջին,
Որն ականջին,

Փորի վըրա, միրքի միջում,
Ձի են քըշում, նիզակ ճոճում,
Զարկում, զարկում,
Ձըգում, թըքում,
Հայհոյում են էսպես, էնպես…

Մին էլ հըսկան էն սարի պես
Վըրա նստեց—մե՜ծ, ահարկու.
Ինչ պատահեց—ոչ տեսնես դու:
Հազարներով մարդն ու իր ձին
Տակովն եղան, կոտորվեցին.

Որն էլ գըլխից, քըթից, լանջից,
Կամ ուսերից, կամ ականջից
Ներքև ընկավ՝ թե մարդ, թե ձի,
Նըրա օրն էլ դու իմացի:
Շատ զարմացավ հըրեշ հըսկան,

Թե, տեր աստված, արդյոք էսքան
Մանըր-մունըր ինչ բաներ են,
Որ եկել են թափվել վըրեն:
Տեսավ, ինչ որ կենդանի կան՝
Վազ են տալի, թե ետ գընան.

Բուռն արավ իր բըռնովը մեծ,
Իրար խառնեց, ողջ հավաքեց
Գըրպանն ածավ
Ու վեր կացավ,
Լընգլընգալեն իրիկունը

Գընաց հասավ իրենց տունը:
Տանը իը պես մեծ, ահագին
Մի մեր ուներ, բարի մի կին:
Գընաց հըսկա մորը պատմեց
Թե իրեն հետ ինչ պատահեց,

Ու գըրպանից հանեց բոլոր՝
Ահից խելառ ձին-ձիավոր:
Բարի կինը հենց որ տեսավ,
— Ամա՜ն, որդի, վա՜յ ինձ, ասավ.
Ի՞նչ ես անում էդ խեղճերին,

Բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին
Ոնց են դողում: Ասենք մեծ ես,
Մի՞թե պիտի փոքրին տանջես:
Մեծ թե փոքըր, ինչ էլ լինի,
Ամեն ապրող շունչ կենդանի,

Որ ծընվել է արևի տակ,
Էս աշխարհքում միատեսակ,
Մինը պակաս, մյուսը ավել,
Ողջ էլ գիտեն խընդալ, ցավել,
Չըպարծենա երբեք ոչ ոք,

Թե ինքն անհաղթ մի բան է ջոկ.
Միշտ ուժեղից ուժեղը կա,
Իսկ ամենից ուժեղը՝ մահ…
Բա՛ց թող, որդիս,
Բա՛ց թող՝ գընան,

Ապրեն ազատ
Ուր կամենան:

Ու, հընազանդ մոր խըրատին,
Իսկույն հանեց հըսկա որդին
Իր գըրպանից ձին-ձիավոր,

Իրար խառնած զորքը բոլոր,
Թողեց գընան՝
Ուր կամենան:

Рубрика: Հովհաննես Թումանյան, Նախագծեր 2018-2019, Ստեղծագործում ենք միասին, մայրենի

Նամակ Հոովհաննես Թումանյանին

Սիրելի՛Հովհաննես Թումանյան.

Այս նամակը հղում եմ Ձեզ:Ես շատ եմ սիրում Ձեզ և Ձեր ստեղծագործությունները:Ամենից շատը սիրում եմ Ձեր հեքիաթները:Շատ կուզենայի, որ Դուք հիմա մեզ հետ լինեիք:Ճիշտ է Դուք հիմա երկնքում եք, բայց  կաք ամբողջ Հայ ժողովրդի սրտում:Ես հպարտ եմ,որ Հայ եմ և ունեմ Ամենայն Հայոց Բանաստեղծին:Ես ուզում եմ, որ Հայի սերունդը շարունակվի՝ ունենալով Թումանյան:Խոստանում եմ, որ կփորձեմ փոխանցել Ձեզ և Ձեր ստեղծագործությունները ապագա սերնդին:Շնորհավո՛ր տոնդ, Ամենայն Հայոց Բանաստեղծ:

Սիրով՝ Ձեր աշակերտ Էլիս:

Картинки по запросу նամակ հովհաննես թումանյանին