Рубрика: հայրենագիտություն

Տիգրանակերտ

Տիգրանակերտ

Տիգրանակերտը, որ կառուցվել էր Տիգրան Բ-ի օրոք՝ 70-ական թթ. (մ. թ. ա) և նրա անունով էլ կոչվել, տարբեր ժամանակներում կրել է տարբեր անուններ՝ Մարտիրոսուպոլիս, Մարտիրուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին, Նփրկերտ և այլն։

Այն Հուստինիանոսի (527 — 565) կազմած Չորրորդ Հայքի կենտրոնն էր։ Իսկ Մորիկի կազմած (VI դ. վերջեր) մյուս Չորրորդ Հայքի կենտրոնը Ամիդն էր, հետագայի և այսօրվա Դիարբեքիրը։ Եվ ահա որոշ պատմագիրներ ու աշխարհագրագետներ, հնում և այժմ չկռահելով միևնույն անունը կրող, բայց տարբեր տերիտորիա և տարբեր կենտրոններ ունեցող հարևան նահանգների միաժամանակյա գոյությունը՝ Տիգրանակերտ-Մարտիրոսուպոլիսը շփոթել են Ամիդ-Դիարբեքիրի հետ, ենթադրելով, որ դրանք միևնույն քաղաքն են, նույն նահանգի՝ Չորրորդ Հայքի կենտրոնը։ Մինչդեռ Ամիդ-Դիարբեքիրը ու Տիգրանակերտ-Մարտիրոսուպոլիսը տարբեր քաղաքներ են, առաջինը գտնվում էր Արևմտյան Տիգրիսի ափին, իսկ երկրորդը՝ դրանից մոտ 60 կիլոմետր հյուսիս-արևելք, Սասունի լեռների հարավային ստորոտում։

Ֆարկինի ափին մինչև օրս էլ պահպանված են Հայաստանի վաղեմի հռչակավոր մայրաքաղաքի ավերակները: Նրա խարխլված հաստահեղույս պարիսպներն ու աշտարակները, առանձին խոշոր կառույցների մնացորդներ։
Տիգրան Մեծի ժամանակ, հատկապես մինչև Պոմպեոսի հետ կնքած հաշտությունը (65թ. մ. թ. ա.), իրոք որ նորաշեն Տիգրանակերտը տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական առումներով ուներ նպաստավոր դիրք: Նրանից ոչ հեռու հարավով ձգվում էր պարսից հին ճանապարհը՝ Դարեհ Առաջինի կառուցած «արքայական պողոտան», որի միջոցով Տիգրանակերտը հեշտությամբ կարող էր կապվել Միջագետքի, Արևելքի և Արևմուտքի երկրների հետ։ Այդպիսի սերտ կապերն ու հարաբերություններն իրոք որ բարերար ազդեցություն թողեցին Տիգրանակերտի զարգացման վրա։ Նպաստավոր էր նրա դիրքը նաև քաղաքական առումով։ Տիգրան Մեծի ժամանակ Տիգրանակերտը գտնվում էր հայկական պետության կենտրոնական մասում։ Նա կարող էր հավասարապես կապեր պահպանել երկրի բոլոր շրջանների հետ։ Իսկ Միջագետքի նկատմամբ ունեցած բարձր ու իշխող դիրքը և հյուսիս-արևելքից, հյուսիսից ու հյուսիս-արևմուտքից Իլիջայի լեռներով պաշտպանված լինելը Տիգրանակերտը ռազմաստրատեգիական տեսակետից դարձնում էր դժվարամատույց քաղաք։
Տիգրանակերտը գտնվում էր երեք կարևոր ճանապարհների խաչմերուկում։ Դրանցից մեկը քաղաքը միացնում էր պարսից «արքայական ճանապարհի» հետ, որի մասին խոսք եղավ քիչ առաջ, երկրորդը՝ Տիգրանակերտից Արտաշատ տանող ոչ պակաս բանուկ ուղին էր, որը սովորաբար կոչվում էր հայկական «արքայական ճանապարհ» կամ «պողոտա», իսկ երրորդը՝ Ներջիկի ու Շենիկի լեռնային շրջաններով գնում էր դեպի Արածանիի (Արևելյան Եփրատի) հովիտը։ Վերջինս առավելապես ռազմական ճանապարհ էր, ուներ ստրատեգիական կարևոր նշանակություն։
Տիգրանակերտը բավական արագ է զարգացել։ Ընդամենը 2—3 տասնամյակների ընթացքում այն դարձել էր հին Արևելքի մեծահռչակ քաղաքներից մեկը։ Քաղաքի զարգացումն ու բարգավաճումը շարունակվել 1 Տիգրանի թագավորության բոլոր տարիներին։ Լուկուլլոսի (69թ. մ. թ. ա.) և Պոմպեոսի (66 — 65 թթ. մ. թ. ա.) արշավանքները, այնուամենայնիվ, չկանգնեցրին մայրաքաղաքի առաջընթացը։ Ճիշտ է, Լուկուլլոսի կողմից գրավվելու ժամանակ այն մասնակիորեն ավերվեց, բայց այդ անցողիկ երևույթ էր և էական ազդեցություն չթողեց քաղաքի ընդհանուր կյանքի վրա։
Տիգրանակերտը հելլենիստական տիպի քաղաք էր։ Նրա հիմնական բնակչության մեծագույն մասը զբաղվել է արհեստագործությամբ և առևտրով։ Երկրագործությամբ հավանաբար այստեղ քչերն են զբաղվել։ Այդ պատճառով էլ բնակչության թվի համեմատ Տիգրանակերտը փոքր տարածություն է գրավել։ Նա նման չի եղել հին Արևելքի ստրկատիրական այն քաղաքներին (Բաբելոն, Նինվե և այլն), որոնք ունեցել են լայնատարած ցանքեր ու այգիներ և փռված են եղել մեծ տարածությունների վրա։ Դա պարզ կերպով երևում է այն բանից, որ Լուկուլլոսը համեմատաբար քիչ զորքերով կարողացել է շրջապատել բազմամարդ քաղաքը։
Հին աշխարհի մյուս քաղաքների նման Տիգրանակերտի բնակչության թվի վերաբերյալ նույնպես չկան ուղղակի վկայություններ։ Անուղղակի մի շարք փաստերի հիման վրա, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ քաղաքն իր ծաղկման շրջանում ունեցել է ավելի քան 100 հազար բնակիչ։
Ազգային տեսակետից Տիգրանակերտի բնակչությունը միատարր չէր։ Բնակչության ճնշող մասը կազմում էին հայերը։ Այստեղ բնակվում էին նաև մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկացիներ և այլք։ Եկվոր բնակչության մեծագույն մասը պատկանում էր այն գերիների թվին, որոնց 80 — 70-ական թվականներին (մ. թ. ա.) Կապադովկիայում, Արևելյան Կիլիկիայում, Ասորիքում (Սիրիա), Միջագետքում, Պաղեստինում և Փյունիկիայում վարած պատերազմների ընթացքում Տիգրան Մեծը գերել ու տեղափոխել էր Հայաստան՝ բնակեցնելով նրա տարբեր մասերում։ Դրանք հիմնականում արհեստավորներ ու առևտրականներ էին, որոնց մի մասը Լուկուլլոսի (69 թ. մ. թ. ա.) արշավանքից հետո վերադարձավ հայրենիք, իսկ մյուս մեծ մասը ընդմիշտ մնաց Հայաստանում։
Տիգրանակերտում տեղի ունեցած քաղաքական անցքերի առնչությամբ նրա մասին շատ տեղեկություններ են տալիս հունական ու հռոմեական հեղինակները։ Մեր մատենագիրներից Տիգրանակերտի հիմնադրման մասին վկայություններ ունի միայն պատմահայր Մովսես Խորենացին, իսկ հետագա դարերի վերաբերյալ հիշատակություններ ունեն նաև ուրիշ շատ պատմագիրներ։
Հին հունական ու հռոմեական պատմագիրների նկարագրությունների համաձայն, Տիգրանակերտը շրջապատված է եղել 50 կանգուն բարձրություն ունեցող պարսպով։ Հզոր պարսպի ներսում կառուցել էին պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ։ Անմատույց միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատն իր օժանդակ հարմարություններով տեղադրված էր քաղաքից դուրս։
Քաղաքի զարգացած արհեստներից էին զինագործությունը, դարբնությունը, բրուտագործությունը, պայտարությունը, շինարարական արհեստները (քարտաշություն, որմնադրություն, ծեփագործություն և այլն)։ Լինելով տարանցիկ առևտրի հանգրվաններից մեկը, Տիգրանակերտը ևս իր արհեստավորական արտադրանքներով ակտիվ մասնակցություն է ունեցել այդ առևտրին։
Տիգրանակերտը ոչ միայն երկրի մայրաքաղաքը, արհեստագործության և առևտրի խոշոր կենտրոն էր, այլև անտիկ շրջանի հայկական մշակույթի հայտնի օջախներից մեկը։ Տիգրանակերտում կար մշտական գործող թատրոն, որտեղ, հայերից բացի, հանդես էին գալիս նաև զանազան քաղաքներից հրավիրված օտարազգի (գլխավորապես հույն) դերասաններ։ Տիգրանակերտն ուներ դեռևս առաջին դարում (մ. թ. ա.) կառուցված թատրոնի շքեղ շենք, որի հետքերը նշմարվում են մինչև օրս։
Տիգրան Մեծից հետո Տիգրանակերտն այլևս բուռն զարգացում չի ունենում։ Դա նախ և առաջ բացատրվում է նրանով, որ Տիգրանից հետո Տիգրանակերտն ընդմիշտ դադարում է մայրաքաղաք լինելուց։ Տիգրանից հետո երկրի քաղաքական կենտրոններն էին դառնում բացառապես այն քաղաքները, որոնք գտնվում էին Այրարատյան աշխարհում (Վաղարշապատ, Դվին, Կարս, Անի և այլն): Սակայն Տիգրանակերտի տնտեսական ու մշակութային կյանքի վրա առանձնապես բացասաբար էին անդրադառնում Հռոմի ու Պարսկաստանի միջև պարբերաբար մղվող պատերազմները, պատերազմներ, որոնց համար թատերաբեմ էին դարձել ոչ միայն Հյուսիսային Միջագետքը, այլ նաև Հայաստանի հարավարևմտյան շրջանները։ Տիգրանակերտն ավելի աննպաստ պայմանների մեջ ընկավ հատկապես Հայաստանը Հռոմի և Պարսկաստանի միջև բաժանվելուց հետո (387թ.)։ Նա գտնվում էր այս բաժանման գծի վրա, հռոմեական սահմանում։ Լինելով սահմանային, ժամանակի ընթացքում հռոմեացիները այն դարձնում են սովորական բերդաքաղաք։ Հետագա դարերում Տիգրանակերտն ավելի է կորցնում իր տնտեսական նշանակությունը։
Տիգրանակերտի պատմական ճակատագիրը հար ու նման է Հայաստանի հելլենիստական մյուս քաղաքների ճակատագրին։ II — III դարերից Հայաստանը վերջնականապես թևակոխում է ավատատիրության դարաշրջանը, երկրում զարգանում է ավատական ինքնաբավ տնտեսությունը։ Նախկին հելլենիստական տիպի քաղաքները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Զարիշատը, Զարեհավանը, Արշամաշատը, Արկաթիոկերտը և մյուսները, իբրև արհեստագործության, առևտրի ու հելլենիստական մշակույթի կենտրոններ, աստիճանաբար կորցնում են իրենց նախկին նշանակությունը և վերածվում ավատական քաղաքների։ Նույնպիսի ճակատագիր ունեցավ և Տիգրանակերտը։ Առաջանում են ավատական նոր քաղաքներ (Վաղարշապատ, Դվին և այլն), որոնք առաջ են անցնում այդ հին քաղաքներից։
Տիգրանակերտը դարեր շարունակ եղել է վարչաքաղաքական կենտրոն։ Տիգրան Մեծի օրոք նա Մեծ Հայքի մայրաքաղաքն էր, նրանից հետո առաջին դարից (մ. թ. ա.) մինչև V դարը հայկական պետության հարավային կողմի սահմանակալ իշխանության Աղձնիքի բդեշխության կենտրոնը, V — VII դարերում պարսկական պետության Արևմտյան քուստակի մեջ մտնող Աղձնիքի շահարի կենտրոնը։ Նա մեծ վարչատերիտորիալ միավորների կենտրոն էր նաև արաբական և սելջուկյան տիրապետությունների ժամանակներում։
Արաբական տիրապետության շրջանում (VII — IX դարեր) Տիգրանակերտը, որն այդ ժամանակ արդեն կոչվում էր Մուաֆարկին (կամ Ֆարկին) մասնակի աշխուժացում է ապրում, որովհետև նա մի մեծ մարզի վարչական կենտրոն էր։ Սակայն գտնվելով Բյուզանդական կայսրության և արաբական խալիֆայության սահմանային շրջանում՝ Տիգրանակերտը դառնում է սոսկ բերդաքաղաք, բազմամարդ կայազորի տեղադրավայր և պարբերաբար ավերվում էր այդ երկու աշխարհակալ պետությունների միջև մղվող երկարամյա պատերազմների հետևանքով։ XII դարից սկսած աստիճանաբար կորցնելով իր նշանակությունը, այն վերածվեց անշուք մի բնակավայրի:
Վաղեմի Տիգրանակևրտի ավերակներում մշտական պեղումներ չեն կատարվել: Նրա պատմությունը դեռևս անբավարար է ուսումնասիրված։
Картинки по запросу Տիգրանակերտ
Рубрика: հայրենագիտություն

Արշակունիներ. Տրդատ I

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին:

Արշակունյաց արքայատոհմը շատ նշա­նավոր թագավորներ է տվել. Տրդատ I,Վաղարշակ, Տրդատ Մեծ, Արշակ, Պապ,Վռամշապուհ և ուրիշներ: Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղ­ծել: Նրանց հերոսական գործերը չեն մո­ռացվել հետագա սերունդների կողմից:

Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշր­ջանում շատ նշանավոր գործեր են կատարվել: Այսպես, Վաղար­շակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն: Տրդատ Մեծի որդին’ Խոսրով Կոտակը, Հայաստանի մեկ ուրիշ մայրաքաղաքի’ Դվինի հիմնադիրը եղավ: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անու­նով ուրիշ բնակավայրեր կան: Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառը, որ մինչև օրս էլ կա և պահ­պանվում է որպես արգելոց:

Տրդատ I — Արշակունյաց արքայատոհմի իշխանության հաստատումը Հայաստանում դժվարին եղավ: Մինչ այդ, առաջին դարի առաջին կեսին, Մեծ Հայքի թագավորությունն ավելի շատ գտնվում էր Հռոմեական կայսրության ազդեցության տակ, և Հայաստանում իշխում էին Հռոմի կամակատարները: Հայաստանի նշանակու­թյունն այնքան մեծ էր այն ժամանակվա աշխարհում, որ Պարթևա­կան թագավորությունը, որտեղ իշխում էին Արշակունիները, ոչ մի կերպ չէր համաձայնում Հայաստանում Հռոմի ազդեցության ուժեղացմանը: Այդ է պատճառը, որ պարթև Արշակունի թագավորի եղբայրը’ Տրդատը, հայ ավագանու համաձայնությամբ 52 թ. մտավ Հայաստան որպես Մեծ Հայքի թագավոր: Հռոմեական պետության համար դա անընդունելի էր, և շատ չանցած Հռոմի և Պարթևստանի միջև պատերազմ սկսվեց: Շուրջ տասը տարի տևած պատերազմն ի վերջո ավարտվեց հետևյալ համա­ձայնությամբ. Տրդատը ճանաչվում է Հռոմի կողմից որպես հայոց թագավոր, բայց թագը նա պետք է ստանա Ներոն կայսեր կողմից: Դրան համապատասխան’ 65 թ. Տրդատը մեծ թիկնազորով մեկնեց Հռոմ, թագադրվեց Ներոնի կողմից և 66 թ. վերադարձավ Հայաստան: Այդպես Հայաստանում հաստատվեց Տրդատ I Արշա- կունու և հետևաբար’ Արշակունյաց արքայատոհմի (66-428 թթ.) գահակալությունը:

Տրդատ I-ը վերականգնեց պատերազմի ընթացքում ավերված Արտաշատ մայրաքաղաքը, վերակառուցեց Գառնի ամրոցը: Ամրոցում կառուցվեցին նոր շինություններ, որոնցից առավել փառահեղը հեթանոսական սյունազարդ տաճարն է:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՅՈՒԹ

Տրդատի ուղևորությունը Հռոմ

Տրդատը համաձայնեց թագն ստանալ Ներոնի ձեռքից: Նա ուղևորվեց Հռոմ: Ինն ամիս տևեց Տրդատի ճամփորդությունը դեպի Հռոմ: Նրան ուղեկցում էին երեք հազար պարթև հեծյալներ և հռոմեացիների պատվո շքախումբը: Ամենուրեք նրանց շքեղ ընդունելություն էին ցույց տալիս: Քաղաքները, ուր նրանք կանգ էին առնում հանգստանալու, զարդարվում էին: Հռոմեական

փոխարքաներն ու աստիճանավորները նրանց դիմավորելու էին դուրս գալիս: …

Իտալիայի սահմանին Տրդատը նստեց այն կառքը, որը Ներոնն էր ուղարկել նրան: Իր հյուրին զվարճացնելու համար Ներոնը հրամայում է զանազան ներկայացումներ ու խաղեր կազմակերպել: Գլադիատորական մարտերին փոխարինում էին խրախճանքները, խրախճանքներին’ որսը: Վերջապես Ներոնն ու Տրդատը ժամանեցին Հռոմ: Քաղաքը զարդարված էր ջահերով ու ծաղկաշղթաներով: Ամենուրեք կուտակվում էր ժողովուրդը ֆորում թափանցելու համար, որ տեսնեն արարողությունը: Մոտիկ տների բոլոր տանիքները լի էին հանդիսականներով: Հենց որ լույսը բացվեց, Ներոնը, սենատորների ուղեկցությամբ, մտավ ֆորում: Բարձրանալով ռոստրա’ քարե բարձրություն, որտեղից հռետորները դիմում էին ժողովրդին, նա նստեց բազմաթոռին: Դրանից անմիջապես հետո երևաց Տրդատը իր շքախմբով:

«Քեզ հայտարարում եմ Հայաստանի արքա, քանզի և դու, և ուրիշները հասկացան, որ ես կարող եմ և խլել, և տալ թագավորություններ»: Ապա Ներոնը Տրդատին առաջարկեց ռոստրա բարձրանալ և նրա գլխին դրեց թագը.

Մեծամասնությունը շատ լավ հասկանում էր, որ չնայած Տրդատի առերևույթ հնազանդությանը, նա վերցնում էր այն, ինչ արդեն ձեռք էր բերել զենքի ուժով հայ ժողովուրդը, իսկ Ներոնը շնորհում էր այն, ինչ արդեն իրեն չէր պատկանում:

Ներոնն այլևս չէր կարող երազել Հայաստանն իրեն ենթարկելու մասին: Դրա համար էլ նա ամեն կերպ ջանում էր գոնե շահել նրա համակրանքը: Երբ Տրդատը պատրաստվում էր վերադառնալ, Ներոնը նրա հետ բազմաթիվ հմուտ արհես­տավորներ ուղարկեց: Նրանք պիտի օգնեին վերակառուցել Արտաշատը:

Рубрика: մայրենի

Բառակազմություն Բառի բաղադրիչները. արմատ և ածանց

Բառակազմություն

Բառի բաղադրիչները. արմատ և ածանց

Բառերը տարբեր կազմություն ունեն:   Եթե համեմատենք ամպ, անամպամպիկ,ամպածածկ, ամպանման բառերը, կնկատենք, որ դրանք տարբեր կազմություն ունեն, բայց բոլորի մեջ կա նույն ամպ բաղադրիչը: Այն արտահայտում է այդ բառերի հիմնական իմաստը և կոչվում է արմատ:
     Բառի մեկ այլ բաղադրիչ է ածանցը: Սա այն մասնիկն է, որը բառին միանում է սկզբից կամ վերջից և նոր բառ կազմում: Այսպես՝ անամպ («առանց ամպի») և ամպիկ («փոքր ամպ») բառերում ան-ը և իկ-ը ածանցներ են:
Դիտի՛ր արմատների և ածանցների մասին պատմող մուլտֆիլմը՝

Բառերի տեսակներն ըստ կազմության

Բառերն ըստ կազմության լինում են պարզ, բարդ և ածանցավոր:
Պարզ բառերը կազմված են միայն մեկ արմատից:
Օրինակ՝  ծառ, տերև, պտուղ, ուղի, շատ, զգույշ:
Բարդ բառերը կազմված են մեկից ավելի արմատներից:
Օրինակ՝ տերևաշատ (տերև — ա — շատ), ծառուղի (ծառ — ուղի), պտղաբեր (պտուղ ա բեր):
Ուշադրություն
Բարդ բառերի արմատները կարող են միանալ հոդակապով և առանց հոդակապի:
 Օրինակ՝ ծաղկահյուս – ծաղկաման, լուսաբաց – լուսառատ:
Ածանցավոր բառերը կազմված են արմատից և մեկ կամ ավելի ածանցներից:
Օրինակ՝  ծառաստանանպտուղ, թարմություն,  անզգուշորեն:
Ուշադրություն
Նոր բառերի կազմության ժամանակ արմատների մեջ երբեմն հնչյունների փոփոխություն
է տեղի ունենում:
Օրինակ՝ լույս – լուսավոր, լուսաստղ, գիր – գրություն, գրասեղան, պտուղ — պտղատու:
Рубрика: մայրենի

Ինքնուրույն աշխատանք Դասաանւոմ

Փետրվարի 20

Առաջադրանքներ դասարանում և տանը (փետրվարի 20-ի համար)

Ինքնուրույն աշխատանք

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:

<<Եղնիկը>> Ավետիք Իսհակյան

  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:

Որսորդ- Որսկան,որսոն, որսակ, որսական:

Խորունկ-խոր

Անդուլ-անընդմիջելի, մշտատև, միշտ, շարունակ:

Խարտյաշ-Դեղձան, քումայթ, դեղնորակ (մազեր):

3.Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:

Երեկո-վերջալույս:

4.Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):

 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ

անտառուտ-անտառ-ուտ

վերջալույս-վերջ-ա-լույս

աշնանային-աշնան-ային

խորասույզ-խոր-ա-սույզ

անտառ-անտառ

Рубрика: English, անգլերեն

Countable and Uncountable nuns-Հաշվելի և Անհաշվելի Գոյականներ

Lots of=many-շատ

A Lot of=many(Հաշվելի),much(անհաշվելի)-շատ

Few=a small number-Քիչ քանակությամբ(հաշվելի)

Little-not much(անհաշվելի)

Բոլոր f տառով վերջացող բառերը,հոգնակի դարձնելուց f-ն դառնում է v.

Many-Much

There are lots of books on the shelves.

Are there many books on the shelves?.

There are  not many books on the shelves!.

There is a lot of water in the cup.

Is there much water in the cup?.

There is not much water in the cup!.

Few-Little

There are few books on the shelves.

Are there little  books on the shevels?.

There are not little books on the glass!.

There are little water in the glass.

Are there little water in the glass?.

There are not little in the glass!.

 

 

Рубрика: English, անգլերեն

Adjectives-Ածականներ

Cold-er,est

January is colder then November.

January is the colest month.

Grigor is the tallest in the class.

He is the smertest in their family.

Hot-hotter,hottest

Big-bigger,biggest

Stop-stopper,stoppest.

Large-larger-the largest

Happy-happier,the happiest

Good-batter,the best.

Bad-worsethe worst

Much-more-most.

Many-more-the most.

Comfortable-more comfortable,the most comfortable.

 

 

Рубрика: Art, Նախագծեր 2018-2019, Ստեղծագործում ենք միասին, Ընտրությամբ Գործունեություն, Իմ նկարները, տեխնոլոգիա

Վինսենթ Վան Գոգ

Բոլորը լսել են նկարիչ Վինսենթ վան Գոգի մասին, սակայն մեծ նկարչի կենսագրությունից շատերին հայտնի է միայն այն, որ կյանքի վերջին տարիներին վան Գոգը խելագարվել է և կտրել է ականջը:

Վինսենթ վան Գոգի հայրը քահանա է եղել: Երիտասարդ Վինսենթը նույնպես գնում է հոր հետքերով: Ավարտում է միսիոներական դպրոց և սկսում է քարոզիչ աշխատել:

Վան Գոգի երեք հորեղբայրները արվեստի գործերի առևտրով էին զբաղվում: Վինսենթը նույնպես փորձում է աշխատել ընտանեկան բիզնեսում, սակայն հեռացվում է` անձեռնահասության պատճառով:

Վան Գոգը սկսում է նկարել 27 տարեկան հասակում և նկարչությամբ զբաղվում է ընդամենը մեկ տասնամյակ: Տարվելով արվեստով` վան Գոգը ողջ գումարները ծախսում է հայտնի նկարիչների մոտ ուսանելու վրա, և սնվում է միայն ջրով, հացով և սուրճով: Շուտով հրապուրվում է էժանագին ալկոհոլով և հաճախ նույնիսկ հաց չի գնում իր համար: Բացի այդ` նկարիչը ծանր հիվանդանում է և լուրջ բուժման կարիք է զգում սիֆիլիսից և էպիլեպսիայից, որն առաջացել էր սպիրտի չափազանց մեծ քանակով օգտագործման հետևանքով:

Նրա կտավներում դեղին գույնի չափազանց մեծ քանակությունը բացատրում են նկարչի հիվանդություններով, որոնց առկայության դեպքում աչքերի առաջ հաճախ դեղին կետեր են լողում:

Լիովին հյուծված և ալկոհոլային զառանցանքի վիճակում վան Գոգը հանդիպում է իր կուռքին` ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենին: Հենց այս հանդիպումն էլ ողբերգական ավարտ է ունենում: Գոգենի հետ արվեստի մասին վեճից հետո վան Գոգը չի դիմանում հոգեբանական լարվածությանը և բռունցքներով նետվում է ֆրանսիացու վրա, ինչից հետո էլ զրկվում է ականջի բլթակից:

Վինսենթը բարյացակամ գնում է հոգեբուժարան: Երբեմն նրա մոտ լուսավորման պահեր էին լինում, և նա սկսում էր նկարել: Համեմատելով վան Գոգի նկարները` կարելի է հետևել նրա կյանքի հիմնական շրջաններին. ստեղծագործական կյանքի սկզբում Վինսենթը հիմնականում նկարել է մարդկանց, դեպրեսիայի պահերին` ինտերիեր և մռայլ նատյուրմորտներ, հոգեբուժարանում` հիմնականում ծառեր ու ծաղիկներ:

Վան Գոգի ամենահայտնի կտավներից «Աստղային գիշերը» և «Արևածաղիկները» նկարիչը նկարել է հոգեբուժարանում: Չնայած, որ Վինսենթ վան Գոգի անունը հայտնի է ողջ աշխարհում, կյանքը օրոք նա կարողացել է վաճառել ընդամենը մեկ կտավ:

Ես գիտեմ նաև, որ նրա 5ամենահայտնի կտավներն են՝

<Արևածաղիկներ>

Картинки по запросу Վան գոգ Արևածաղիկներ
<<Աստղազարդ Գիշեր>>
Картинки по запросу վան գոգ
<<Գարնանային Ծառ>>
Картинки по запросу վան գոգ Գարնանային ծառ
<<Հիրիկներ>>
VanGoghIrises2.jpg
<<Անմորուք նկարչի դիմանկարը>>
Рубрика: բնագիտություն

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին:
Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:
Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):
Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:

Քանի որ նա սկզբում տաքացնում է երկրագնդի մակերևույթը,նոր մթնոլորտը և օդը:

  1. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:

 

  1. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
  2. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
Рубрика: Eco-tour, Նախագծեր 2018-2019, Էկո զինվոր

Էկոզիվորը Իր Երաժշտական Դպրոցում

Վաղուց նկատել էի, որ մեր երաժշտական դպրոցում լի~քը ստվարաթղթեր կան: Այսօր հայրիկիս ու քույրիկիս հետ գնացինք դրանք վերցնելու: Կիրակի էր․ միայն պահակներն էին այնտեղ և տեղյակ չէին՝ ստվարաթղթե  արկղերն ինչ-որ մեկին հարկավոր են, թե՝ ոչ։ Հայրիկս նույնպես աշխատում է այս երաժշտական դպրոցում, ուստի նա զանգահարեց փոխտնօրենին։ Խոսելուց հետո մենք վերցրեցինք դրանցից երկուսը և տարանք տուն։ Առավոտյան արկղերը կբերենք դպրոց՝ թափոնների պահոցում տեղավորելու համար։

Հետաքրքիր է՝ երաժշտական դպրոցում տեսակավորման տարաներ կարո՞ղ ենք արդյոք դնել։ Հաջորդ անգամ կճշտեմ։ Այսօր այսքանը։