Рубрика: մայրենի

Երկու սև ամպ Առաջադրանքներ դասարանում և տանը

  •  Հ. Թումանյանի «Երկու սև ամպ» բանաստեղծությունը արձակ, գրավոր պատմի՛ր, նկարի՛ր ապա ձայնագրի՛ր:

Եկու սև ամպ, իրենց գահը երկնքում թողել են:Եվ իրար հետ գնում էին,դիմադրելով հողմի կատաղությանը:Հողմը շատ ուժեղ էր,բայց երկու ամպերը իրար հետ էին,և նրանց դիմադրել հողմը չէր կարողանում:Նրանք իրար կպած էին:Չէին բաժանվում և նրանց հաղթահարել չէր ստացվում:Այս բանաստեղծությունը ինձ սովորեցրեց, որ մարդիկ կարող են այնքան մտերիմ և լավը լինել, նրանց անհնար է:

  • Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, թե՞ շարժումը: Պատասխանդ
  • պատճառաբանի՛ր:

Բանաստեղծության մեջ ամենաշատը շարժումն է:Շարժվում էին ամպերը,հողմը:

  • Ո՞րն է բանաստեղծության գլխավոր իմաստն արտահայտող տողը: Դո՛ւրս գրիր և պատճառաբանի՛ր:

Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Նրանց ինչքան քշում էր հողմը, նրանք մնում էին միասին, Երկու սև ամպ, երկու սև ամպ:


  • Ի՛նքդ վերնագրիր բանաստեղծությունը:

<<Իսկական Ընկերություն>>

  • Աշխատանքներդ տեղադրի՛ր բլոգումդ:
  • Առաջադրանքներ դասարանում և տանը (Մտի՛ր  այս հղումով, ուշադիր կարդա՛, սովորի՛ր, ապա կատարի՛ր առաջադրանքները:)

1.2 sev qaqԻ՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերըև ո ՞րբառը դրան չի համապատասխանում:

Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

2.Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

3.Կետերի փոխարեն  է, օ, ե, ո  տառերից մեկը գրի´րՈւղղագրականբառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջoրեի շոգից ու տոթից  կարծես ամեն ինչ հալվել ու անէացել  էր: Թվում էր, թե բացի օձերից   ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ օր, որ նախորոք պատրաստվել էինք: Կեսօրվա  տոթին մնում էինք մեր զով սենյակում,  երեկոն անցկացնում էինք  բացօթյա տաղավարում:

Рубрика: բնագիտություն

Մթնոլորտի կազմը և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: 
Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։
Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:                                                              Մթնոլորտը երկրագունդը շրջապատող օդային թաղանթն է:Կազմված է ազոտից և թթվածնից:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից: Քանի որ, երկրի ձգողության ուժի չի թողնում:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը: Երկրագնդիից 3000կմ հեռավորությունն է:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը: Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները: 
Рубрика: հայրենագիտություն

Արտաշեսյաններ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները:

Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր: Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները, առասպելները հարյուրամյակ­ներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից:

Արտաշես Առաջին (Ք.ա. 189-160 թթ.)

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք.ա. 189-1 թթ.) հիմնադիրն է:

Ք. ա. 189 թ. դառնալով Հայոց թագավոր, նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց իրենից առաջ բռնությամբ անջատված հայկական հողերը:

Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորու­թյան ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատար­վեցին: Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը: Իր գրաված երկրներից տարբեր ազգությունների մարդ­կանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու՝ «անմշակ հող չմնաց»:

Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նա­վագնացություն է սահմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը: Նա կարգավորում է Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը:

Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ:

Share this:

Рубрика: հայրենագիտություն

Տրնդեզ

Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

Տրնդեզի տոնը նշվում է փետրվարի 14-ին, երբ կաթոլիկները տոնում են սուրբ Վալենտինի օրը, այլ ոչ 13-ին, ինչպես շատերը կարծում են: Խնդիրն այն է, որ համաձայն եկեղեցական օրացույցի, օրը փոխվում է երեկոյան պատարագից հետո: Տրնդեզի պաշտոնական անունը՝ Տեառնընդառաջ, կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին, միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:

Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր, ու կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին:

Ծեսը հետևյալ տեսքն ուներ. տաճարի բակում մեծ կրակ էին վառում: Հավաքվում էր ամբողջ ժողովուրդը՝ կոչ անելով «այրել ձմեռը»: Ծիսակատարության մասնակիցները երգեր էին ձոնում իրենց խնդրանքների մասին: Տարիքավորները, օրինակ, երգում էին «հավերս ձու ածեն, կովս կաթ տա, հարսներս ծնեն»: Երիտասարդ տղաներն ու աղջիկներն իրենց երգերի մեջ սերն էին գովաբանում: Անզավակ կանայք ցատկում էին կրակի վրայով՝ հավատալով, որ դա կօգնի հղիանալ: Ապաքինման հույսով կրակի մոտ էին բերում հիվանդներին:

Տների բակերում էլ էին կրակ վառում, որի շուրջը պտտվում էր նորապսակ զույգն ամուսնական տարազով: Սա համարվում էր երկրորդ հարսանիքի պես մի բան: Հարսն այդ ընթացքում ձեռքն էր առած լինում նորածին տղա, որպեսզի իր զավակն էլ տղա լինի: Եթե նա դեռ հայրական տանն էր ապրում, սկեսուրն ուղարկում էր նրան «բաժինքը»՝ ընկույզ, մրգեր, չամիչ, շաքար ու տարբեր զարդեր:

Ժամանակի ընթացքում Տրնդեզի ծեսերը, իհարկե, փոխվել են, բայց այսօր էլ Հայաստանում փետրվարի 14-ին կրակ են վառում ու վրայով ցատկում: Հազարամյա փորձը հուշում է, որ կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ է:

Կրակի շուրջ հավաքվածներն ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, քանի որ վստահ էին, որ այն ցույց է տալու այն այգիները, դաշտերն ու արոտավայրերը, որոնք այդ տարի առավել բերրի էին լինելու:

Կրակի վրայով առաջինը ցատկում էր տան ամենատարեց կինը՝ «տունը չարից մաքրելով»: Նրանից հետո գալիս էին երիտասարդներն ու երեխաները: Եթե այդ ընթացքում աղջկա շորի փեշն այրվում էր, համարում էին, որ այդ տարի նա ամուսնանալու է:

Մեծ կրակից հանում էին այրվող փայտեր, որպեսզի տների բակերում էլ կրակ վառեն: Մանավանդ այնտեղ, որտեղ նորապսակներ կամ նշանված աղջիկներ էին ապրում. սկեսուրներն այդ օրը պետք է «կրակին ի ցույց տային հարսին»: