Рубрика: բնագիտություն

Մթնոլորտի սահմանները և բաղադրությունը

Մթնոլորտը  Երկիրը  շրջապատող և նրա  հետ պտտվող օդային թաղանթն է: Նրա ստորին սահմանը երկրագնդի մակերևույթն է: Մթնոլորտի հաստությունը 1500-2000 կմ է,  որը հավասար  է Երկրի շառավղի մոտ 1/3-ին:  Մթնոլորտը  մնում  է երկրագնդի շուրջը և Տիեզերքում  չի ցրվում երկրագնդի ձգողության  շնորհիվ:
Մթնոլորտն  առաջացել  է երկրակեղևի և ջրոլորտի ձևավորման գործընթացում արտազատված գազերից: Մթնոլորտային օդը  մի  շարք գազերի  խառնուրդ է: Նրա բաղադրության մեջ գերակշռում  են  ազոտը  և  թթվածինը:  Օդը  պարունակում է նաև  չնչին քանակի արգոն, ածխաթթու գազ,  նեոն, հելիում, ջրածին, օզոն  և այլ  գազեր: Նրանում  կան  ջրային  գոլորշիներ, սառույցի բյուրեղներ,  ծխի և  փոշու  մասնիկներ:
Մենք  գիտենք, որ  Երկիրն Արեգակնային համակարգի միակ  մոլորակն  է, որի  վրա  կյանք  կա:  Երկրի  վրա  կյանքի  պահպանման համար մթնոլորտի նշանակությունը հսկայական  է: Ամենից առաջ օդն  անհրաժեշտ  է  մոտավորապես  11 հազար լիտր օդ: Մարդը և  կենդանիներն օդից  յուրացնում են թթվածին,  իսկ բույսերը՝ նաև  ածխաթթու  գազ: Օդից կլանելով ածխաթթու գազը՝ Արեգակի  ճառագայթերի   ազդեցությամբ կանաչ  բույսերը  դրանից  անջատում են  թթվածինը և  այն  վերադարձնում  մթնոլորտ:
Մթնոլորտի  շնորհիվ Երկրի վրա  պահպանվում  են այն  ջերմային  պայմանները,  որոնց հարմարվել  են մարդը  և  մյուս կենդանի  օրգանիզմները:  Մթնոլորտը ցրում  է Արեգակի կիզիչ  ճառագայթները,  և դրանց  ցերեկվա ընթացքում  այնքան  էլ ուժեղ չեն  տաքացնում Երկրի մակերևույթը:  Իսկ գիշերվա ընթացքում այն  վերմակի նման պահում  է տաքությունը՝ թույլ չտալով,  որ Երկրի մակերևույթն  արագ  սառչի:
Մթնոլորտը Երկրի  մակերևույթը պաշտպանում  է երկնաքարերից: Դրանք, մեծ արագությամբ մտնելով  մթնոլորտ,  նրա  վերին  շերտերում օդի  հետ շփումից շիկանում  և այրվում են՝  հազվադեպ հասնելով Երկրի  մակերևույթ:
Մթնոլորտը Երկրի  վրա ջրի շրջապտույտի անհրաժեշտ պայմաններից է: Մենք  գիտենք,  որ մթնոլորտում ջրային գոլորշիները  խտանում  են  և  տեղումների ձևով նորից  թափվում  Երկրի  վրա:

Հարցեր
1. Ի՞նչ  է մթնոլորտը:

Մթնոլորտը  Երկիրը  շրջապատող և նրա  հետ պտտվող օդային թաղանթն է, որը շատ մեծ կարևորություն ունի մարդկանց համար:


2. Որտեղի՞ց  է սկսվում մթնոլորտը և ի՞նչ  բարձրության  է հասնում:

Նրա ստորին սահմանը երկրագնդի մակերևույթն է: Մթնոլորտի հաստությունը 1500-2000 կմ է,  որը հավասար  է Երկրի շառավղի մոտ 1/3-ին: 
3.  Ինչու՞ մթնոլորտը  չի  ցրվում:

Մթնոլորտը  մնում  է երկրագնդի շուրջը և Տիեզերքում  չի ցրվում երկրագնդի ձգողության  շնորհիվ:


4.  Ի՞նչ  է օդը:  Ո՞ր  գազերն են  կազմում օդի բաղադրության  հիմնական  մասը:

Մթնոլորտային օդը  մի  շարք գազերի  խառնուրդ է: Նրա բաղադրության մեջ գերակշռում  են  ազոտը  և  թթվածինը:   Օդը  պարունակում է նաև  չնչին քանակի արգոն, ածխաթթու գազ,  նեոն, հելիում, ջրածին, օզոն  և այլ  գազեր: Նրանում  կան  ջրային  գոլորշիներ, սառույցի բյուրեղներ,  ծխի և  փոշու  մասնիկներ:


5. Ի՞նչ  նշանակություն  ունի  մթնոլորտը Երկրի  վրա  կյանքի գոյության  համար:


Մթնոլորտի  շնորհիվ Երկրի վրա  պահպանվում  են այն  ջերմային  պայմանները,  որոնց հարմարվել  են մարդը  և  մյուս կենդանի  օրգանիզմները:  Մթնոլորտը ցրում  է Արեգակի կիզիչ  ճառագայթները,  և դրանց  ցերեկվա ընթացքում  այնքան  էլ ուժեղ չեն  տաքացնում Երկրի մակերևույթը:  Իսկ գիշերվա ընթացքում այն  վերմակի նման պահում  է տաքությունը՝ թույլ չտալով,  որ Երկրի մակերևույթն  արագ  սառչի:
Մթնոլորտը Երկրի  մակերևույթը պաշտպանում  է երկնաքարերից: Դրանք, մեծ արագությամբ մտնելով  մթնոլորտ,  նրա  վերին  շերտերում օդի  հետ շփումից շիկանում  և այրվում են՝  հազվադեպ հասնելով Երկրի  մակերևույթ:
Մթնոլորտը Երկրի  վրա ջրի շրջապտույտի անհրաժեշտ պայմաններից է: Մենք  գիտենք,  որ մթնոլորտում ջրային գոլորշիները  խտանում  են  և  տեղումների ձևով նորից  թափվում  Երկրի  վրա:

Рубрика: մայրենի

Մայրենիի Տնային

Հ. Թումանյանի «Համերգ» բանաստեղծությունը անգիր սովորի՛ր :

Բանաստեղծության մեջ ի՞նչն էր շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

Շաորժումն ու ձայնը

Թվի՛ր՝ բանաստեղծության մեջ  ի՞նչ գույներ տեսար, ի՞նչ ձայներ լսեցիր:

Ձայներ-շաչոց,ճչոց,արձագանք ծերունու երգի նման,ծառերի խշշոց,շտերի ծլվլոց:

Գույներ-կապույտ,մոխրագույն,սպիտակ,կանաչ,դեղին, նարնջագույն,կարմիր, վարդագույն,մանուշակագույն:

Բացատրի՛ր բանաստեղծության վերնագիրը. քո կարծիքով ինչո՞ւ  է հեղինակը վերնագրել «Համերգ»:

Իմ կարծիքով, բանաստեղծությունը անվանվել է <<Համերգ>> քանի, որ այդտեղ բնությունը համերգ է տալիս:Այնտեղ ամեն մի բնության առարկա պարում էր և երգում:

Նկարի՛ր, ապա ձայնագրի՛ր բանաստեղծությունը: Տեղադրի՛ր բլոգումդ:

Կրկնի՛ր  «Իմ երգը»  բանաստեղծությունը: