Рубрика: հայրենագիտություն

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՍՊԵԼ

Նախորդ դասերին մենք կարծես յուրա­հատուկ մի ճանապարհորդության մեջ լինե­ինք: Այդ շրջագայության ընթացքում ծանո­թացանք Հայկական լեռնաշխարհին՝ Հայոց հայրենիքին, զրուցեցինք հայոց լեզվի, հա­յերի դավանանքի ու Հայոց եկեղեցու մասին:

Այժմ մենք մի նոր ճամփորդություն ենք սկսում: Այս անգամ մենք մտքով գնալու ենք դեպի անցյալ և կրկին վերադառնալու ենք մեր ժամանակները: Այս ճանապարհոր­դությունն իհարկե ավելի դժվար է, հետևա­բար մեզ «ժամանակի մեքենայի» պես յու­րահատուկ միջոց է պետք:

Եթե սովորական ճանապարհորդության Սարդը և առյուծը. ժամանակ մարդիկ օգտվում են ավտոմեքենայից, գնացքից, ինքնաթիռից, ապա ժա­մանակի խորքը գնալու համար դեռևս այդպիսի մեքենա չեն հայտնագործել: Ժամանակի մեքենա չկա, իհարկե, բայց ճանապարհորդության միջոց գոյություն ունի: Դա մարդկանց հիշողության շնորհիվ պահպանվող տեղեկությունների, գիտելիքների ամբողջությունն է, որը փոխանցվում է սերնդե­սերունդ: Այն սովորաբար անվանում են պատմություն, նաև’զրույց, ավանդություն, առասպել:

Առասպելները ստեղծվել են շատ հին ժամանակներում և սկզբնական շրջանում եղել են բանավոր: Աշխարհի բոլոր ժողո- վուրդներն էլ ունեն իրենց առասպելները: Հին Հայաստանում ևս
առասպելները շատ սիրված և տարածված են եղել: Առասպելների հերոսները սովորաբար դյուցազուններ են, այսինքն’ ոչ սովորա­կան քաջությամբ օժտված մար­դիկ։ Դյուցազուններն իրենց ար­տաքին տեսքով էլ են տարբեր­վում սովորական մարդկանցից. նրանք հաղթանդամ են, արտա­կարգ ուժեղ, շատ քաջ և միշտ հերոսական գործեր են կատա­րում։ Առասպելները շատ երևա­կայական պատմություններ են, որպես օրինակ հիշենք Տորք Ան­գեղի մասին պատմող առասպե­լը։ Տորքը առասպելում ներկա­յացված է անիրական, չափա­զանց երևակայական արտաքի­նով և հատկություններով։ Մով- սես Խորենացին, նկարագրելով Անգեղյա Տորքին, գրում է. «Ո՜հ, չափազանց առասպել է այս, առասպելների առասպել»։

Սակայն շատ հաճախ առասպելների մեջ ընդգրկված են պատ­մական ճշմարիտ իրողություններ։

Հայ ժողովրդական առասպելների մեծ մասը մեը է հասել Մովսես Խորենացու շնորհիվ:

Առասպելները, պատմելով անց­յալի մասին, մեզ նախ և առաջ ինչ- որ բան են բացատրում։ Այսպես օրինակ՝ Պատմահայր Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելը պատմելուց առաջ ներկայացնում է հսկաների սերունդը և նրանցից մեկին՝ Հայկին: Նա մեզ բացատրում է, թե ովքեր էին այդ հսկաները, որտեղից առաջացան նրանք և այլն:

Աստվածներից առաջինները ահեղ էին և երևելի, և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ, աշխարհի և բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, անհեթեթ, հաղթանդամ, վիթխարի մարդիկ, որոնք ամբարտավանությամբ հղանալով ծնան աշտարակաշինության ամբարիշտ խորհուրդը, որը և ձեռնարկեցին իրագործելու: Աստվածների ցասումից ինչ-որ ահագին և աստվածային հողմ փչելով կործանում է աշտարակը և մարդկանց յուրաքանչյուրին տալիս է (մյուսներին) անհասկանալի լեզուներ, որով նրանց մեջ աղմուկ և շփոթություն է ընկնում: Սրանցից մեկն էր և Հապետոսթյան Հայկը, անվանի և քաջ նախարարը, հաստ աղեղով և հզոր նետաձիգ:

Դրանից բացի առասպելը նաև ինչ-որ բան հիմնավորում է, պատճառաբանում: Այսպես, պատմելով մեր նախահայր Հայկի մասին, Խորենացին եզրափակում է՝ իսկ մեր աշխարհը մեր Նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

Այսպիսով, առասպելները կարևոր նշանակություն ունեն ժողովրդի պատմությունը, հատկապես այդ պատմության շատ հին ժամանակները հասկանալու համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Տեքստում ասվում է ժամանակի մեքենայի մասին: Հասկանալի է, որ իրականում այդպիսի մեքենա չկա: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։

Այնտեղ ուզում է ասել,որ  մեր միտքը մեքենա է , և մենք մեր մտքի միջոցով կարող ենք ճանապարհվել, թե ապագա, թե անցյալ:

  1. Ի՞նչ առասպելներ գիտեք, ով է մեզ հասցրել մեր հնագույն առասպելները:

Անահիտ լճի առասպելը,Լուսնի առասպելը,ջրահարսի վարսերը,մանուշակինը,Էջմիածնի կիրճը,կատու,Աստծո հետքը,Էջմիաշինի և վանա կատվի առասպելները:

  1. Ի՞նչ տեղեկություններ է մեզ հաղորդում Մովսես Խորենացին Հայկի և Բելի առասպելի միջոցով:

Նա մեզ հաղորդում է, որ Հակի շնորհիվ մենք Հայ ենք նրա անունից է եկել հայ բառը:

  1. Ի՞նչ կարծիք ունի Խորենացին Տորք Անգեղի առասպելի մասին:

Մվսես Խորենացին մտածում է,որ Տորք անգեղի մասին առասպելըշատ երևակայական է ոնց, որ հեքիաթ լինի:

  1. Ո՞րն է ձեր ամենասիրելի
  • առասպելը,
  • առասպելական հերոսը

Իմ ամենասիրելի առասպելը դա Աստծո հետքի մասին առասպելն է:

Սիրած առասպելական  հերոսը պտղաբերության և բերքի աստվածուհի Անահիտն է:

Рубрика: Без рубрики

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշումներ

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նաև նկարով, օդալուսանկարով     (ինքնաթիռից     նկարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ,  ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները,  ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հարցեր

  1. Ի՞նչ է քարտեզը:
  2. Ի՞նչ է հատակագիծը:
  3. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը:
Рубрика: Без рубрики

Զրույցներ իմ բնակավայրի մասին

Հետաքրքիր են նաև այն պատմությունները, որոնք մեր բնակավայրերի մասին են: Այդպիսի պատմությունները պարզում են, բացատրում, թե ինչի հետ է կապված մեր բնակավայրի անունը կամ որևէ այլ նշանավոր տեղանվան ծագումը’ ժայռի, աղբյուրի, ձորի և այլն: Նման պատմություններն անվանում են ավանդու­թյուններ, զրույցներ: Ավանդությունները ոչ միայն բացատրում են տեղանունների, անձնանունների ծագումը, այլև պատմում են մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած տարբեր ու հետաքրքիր դեպքերի մասին:

Օրինակ, Զանգեզուրում գտնվող Մթնաձոր վայրի մասին ավանդությունը մեզ հետաքրքիր տեղեկություն է տալիս, թե ինչպես է առաջացել այդ տեղանունը:

Մթնաձոր

Ժամանակին մի գեղեցիկ աղջիկ է եղել: Ասում են, որ երբ նա ծիծաղել է’ չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, իսկ երբ լաց է եղել’ անձրև է եկել: Դևերը գողացել են նրան ու տարել ձորի ամենամութ տեղը, ուր երբեք արևի լույս չի ընկնում և չկա ոչ մի կենդանի շունչ: Աղջիկը սկսել է լաց լինել: Ասում են նաև, թե մինչև հիմա էլ կա այդ աղջիկը: Նա միշտ լաց է լինում, դրա համար էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում: Մեկ-մեկ էլ, երբ եղանակը պարզվում է, ասում են, թե աղջիկը քնի մեջ ծիծաղում է:

Ապարան

Ավանդությունը պատմում է, որ Արագածի չորս գագաթներին, առանց պարանի (անպարան) կախված է Գրիգոր Լուսավորչի արտասուքներով լի կանթեղը։

Այդ կանթեղը մշտավառ է, երբեք չի հանգչում: Սակայն այն տեսանելի է միայն ազնիվ ու արդար մարդկանց: Անպարան կանթեղի անունով էլ այդ բնակավայրը կոչվել է Անպարան, որ աստիճանաբար դարձել է Ապարան:

Զանգեզուր

Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ մեկ-երկու եկեղեցի: Ամեն առավոտ, երբ հնչել են եկեղեցիների զանգերը, ձորը լցվել է նրանց ձայնով: Լսողներն ասել են. Զանգի ձոր է, զանգի ձոր է: Դրանից հետո բնակավայրի անունը դրել են Զանգեձոր, որն էլ հետագայում դարձել է Զանգեզուր:

Ասում են, որ ներկայիս Արզնիի տարածքում շատ դարեր առաջ ճակատամարտ է տեղի ունեցել Հայոց թա­գավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շա- միրամի միջև: Այդ ճակատա­մարտում Արան զոհվում է:

Շամիրամը հրամայում է իր զինվորներին գտնել Արայի դիակը: Քանի որ, բացի Շամիրամից, ոչ ոք չէր ճանաչում Արային, զինվորներն իրենց գտած դիակները բերում են, որ նա զննի: Ամեն անգամ նրանք ասում են իրենց թագուհուն. -Ա’ռ զննի: Դրանից հետո այդ վայրը սկսեցին կոչել Արզնի:

Առաջադրանք՝

Տանը տատիկներից և պապիկներից, ծնողներից պարզում եք իրենց արմատները՝ որտեղ են ծնվել, իրենց որտեղացի են համարում: Կարող ենք պատրաստել հետաքրքիր տեսանյութ:

Рубрика: հայրենագիտություն, մայրենի

Աղջկա ամրոց

րագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Image result for Կոշի ամրոցImage result for Կոշի ամրոց

Рубрика: բնագիտություն

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

nk

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

Երկրի տարեկան պտույտով

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Արևադարձ-դեկտեմբերի22

Գիշերահավասար-մարտի21 սեպտեմբերի23

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

6ամիս

4. Ո՞րն է նահանջ տարին:

Երբ փետրվարը ունենում է 29օր

Рубрика: Без рубрики, բնագիտություն

Իմ երազանքի կենդանին

Ես շատ կուզենայի ունենալ փոքրիկ կատու:Ես նրան ամեն օր կմաքրեի, կկերակրեի և նրան կհետևեի:Նրա անունը կլիներ Միլլի:Ես նրան կպահեի բնի մեջ, որը կգտնվեր իմ սենյակում:Շատկուզենաի ունենալ հենց այս կատվից.

Related image

Image result for домик для котят

Image result for кошки