Рубрика: Art, Նախագծեր 2018-2019, Նկարչություն, Գարուն, Ընտրությամբ Գործունեություն, Իմ նկարները, տեխնոլոգիա

Ձոն.Մայրիկատոն

<<Մայրիկատոն>> նախագծի շրջանակում, նկարեցինք մեր մայրիկների դիմանկարները՝ մեր սիրելի նկարիչների ոճով:Պիկասսո,Վան Գոգ,Գուստավ Կլիմտ և այլն:Ես ընտրել եմ Վան Գոգի ոճը:Իմ մայրիկի դիմանկարի ֆոնում նկարված են Վան Գոգի հետևյալ կտավները՝ <<Աստղային Գիշեր>>,<<Արևածաղիկներ>> և <<Հրիկններ>>:Այստեղ դուք կտեսնեք թե՝ ինչպես եմ ես նկարել իմ մայրիկի դիմանկարը:

Рубрика: Art, Նախագծեր 2018-2019, Ստեղծագործում ենք միասին, Ընտրությամբ Գործունեություն, Իմ նկարները, տեխնոլոգիա

Վինսենթ Վան Գոգ

Բոլորը լսել են նկարիչ Վինսենթ վան Գոգի մասին, սակայն մեծ նկարչի կենսագրությունից շատերին հայտնի է միայն այն, որ կյանքի վերջին տարիներին վան Գոգը խելագարվել է և կտրել է ականջը:

Վինսենթ վան Գոգի հայրը քահանա է եղել: Երիտասարդ Վինսենթը նույնպես գնում է հոր հետքերով: Ավարտում է միսիոներական դպրոց և սկսում է քարոզիչ աշխատել:

Վան Գոգի երեք հորեղբայրները արվեստի գործերի առևտրով էին զբաղվում: Վինսենթը նույնպես փորձում է աշխատել ընտանեկան բիզնեսում, սակայն հեռացվում է` անձեռնահասության պատճառով:

Վան Գոգը սկսում է նկարել 27 տարեկան հասակում և նկարչությամբ զբաղվում է ընդամենը մեկ տասնամյակ: Տարվելով արվեստով` վան Գոգը ողջ գումարները ծախսում է հայտնի նկարիչների մոտ ուսանելու վրա, և սնվում է միայն ջրով, հացով և սուրճով: Շուտով հրապուրվում է էժանագին ալկոհոլով և հաճախ նույնիսկ հաց չի գնում իր համար: Բացի այդ` նկարիչը ծանր հիվանդանում է և լուրջ բուժման կարիք է զգում սիֆիլիսից և էպիլեպսիայից, որն առաջացել էր սպիրտի չափազանց մեծ քանակով օգտագործման հետևանքով:

Նրա կտավներում դեղին գույնի չափազանց մեծ քանակությունը բացատրում են նկարչի հիվանդություններով, որոնց առկայության դեպքում աչքերի առաջ հաճախ դեղին կետեր են լողում:

Լիովին հյուծված և ալկոհոլային զառանցանքի վիճակում վան Գոգը հանդիպում է իր կուռքին` ֆրանսիացի նկարիչ Պոլ Գոգենին: Հենց այս հանդիպումն էլ ողբերգական ավարտ է ունենում: Գոգենի հետ արվեստի մասին վեճից հետո վան Գոգը չի դիմանում հոգեբանական լարվածությանը և բռունցքներով նետվում է ֆրանսիացու վրա, ինչից հետո էլ զրկվում է ականջի բլթակից:

Վինսենթը բարյացակամ գնում է հոգեբուժարան: Երբեմն նրա մոտ լուսավորման պահեր էին լինում, և նա սկսում էր նկարել: Համեմատելով վան Գոգի նկարները` կարելի է հետևել նրա կյանքի հիմնական շրջաններին. ստեղծագործական կյանքի սկզբում Վինսենթը հիմնականում նկարել է մարդկանց, դեպրեսիայի պահերին` ինտերիեր և մռայլ նատյուրմորտներ, հոգեբուժարանում` հիմնականում ծառեր ու ծաղիկներ:

Վան Գոգի ամենահայտնի կտավներից «Աստղային գիշերը» և «Արևածաղիկները» նկարիչը նկարել է հոգեբուժարանում: Չնայած, որ Վինսենթ վան Գոգի անունը հայտնի է ողջ աշխարհում, կյանքը օրոք նա կարողացել է վաճառել ընդամենը մեկ կտավ:

Ես գիտեմ նաև, որ նրա 5ամենահայտնի կտավներն են՝

<Արևածաղիկներ>

Картинки по запросу Վան գոգ Արևածաղիկներ
<<Աստղազարդ Գիշեր>>
Картинки по запросу վան գոգ
<<Գարնանային Ծառ>>
Картинки по запросу վան գոգ Գարնանային ծառ
<<Հիրիկներ>>
VanGoghIrises2.jpg
<<Անմորուք նկարչի դիմանկարը>>