Рубрика: բնագիտություն

Ծովային կլիմա կամ օվկիանոսային կլիմածովին մոտ գտնվող տարածաշրջանների կլիմա, աչքի են ընկնում օդի ջերմաստիճանի օրական և տարեկան ոչ մեծ ամպլիտուդներով, բարձր հարաբերական խոնավությամբ, հով ամառներով և մեղմ ձմեռներով (բարեխառն լայնություններում), բարձր ամպամածությամբ, որն առաջացնում են ինտենսիվ ցիկլոնային գործունեությունը և ուժեղ քամիները։ Ծովային կլիմայի պայմաններում ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների հասնելու ժամանակը ուշանում է (ի համեմատ ցամաքային կլիմայական գոտում գտնվող տարածքների) – ամսով, իսկ գարնանը ավելի ցուրտ է լինում, քան աշունը։

Վառ արտահայտված ծովային կլիմա ունի Արևմտյան Եվրոպան, որտեղ ամբողջ տարվա ընթացքում գերակշռում է օդային հոսանքի տեղափոխությունը Ատլանտյան օվկիանոսից: Եվրոպայի արևմտյան ծայրամասում օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդները կազմում են ընդամենը մի քանի աստիճան։ Ատլանտյան օվկիանոսից հեռանալուն պես, մայրցամաքի կենտրոնական հատվածում օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդները աճում են, այլ կերպ ասած՝ աճում է կլիմայի ցամաքայնությունը:

Nuvola apps kweather.svg Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լոնդոն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 14,9 18,5 22,2 27,1 30,6 34,3 35,0 37,3 33,4 28,2 18,9 15,2 37,3
միջին առավելագույնը (°C) 7,7 8,0 10,9 13,8 17,3 20,4 22,9 22,5 19,2 14,9 10,7 7,9 14,7
միջին ջերմաստիճանը (°C) 5,0 4,9 7,1 9,2 12,6 15,6 17,9 17,6 14,9 11,4 7,7 5,3 10,8
միջին նվազագույնը (°C) 2,4 2,1 4,0 5,3 8,3 11,3 13,4 13,3 11,1 8,2 4,8 2,6 7,2
բացարձակ նվազագույնը (°C) -16,6 -16,1 -11,1 -4,9 -2,4 1,4 2,4 0,2 -0,4 -5,7 -9,1 -16,1 -16,6
տեղումների քանակը (մմ) 56 41 42 42 51 45 44 49 48 69 57 55 599

Автор:

Բարև՛, ես Էլիսն եմ։Ես ծնվել եմ 2007թ-ին Դեկտեմբերի 12-ին։Ես սիրում եմ նկարել , երգել և պարել։Երբ որ մեծանամ ցանկանում եմ դառնալ բիզնեսմեն և լուսանկարչուհի։

Оставьте комментарий