Рубрика: բնագիտություն

Ձի

Ձի (լատ.՝ Equus ferus caballus), ընտելացված կենդանի և բառացությամբ Պրժևալսկու ձիու, վայրի ձիու միակ պահպանված ենթատեսակը։ Ձիերի ընտալացումը մարդու կողմից սկսվել է մոտավորապես մ. թ. ա. 4000 թ-ին, իսկ արդեն մ. թ. ա. 3000 թ-ին ձին մարդու օգնությամբ տարածվեց աշխարհով մեկ։ Ներկայումս գոյություն ունեն ձիերի բազմաթիվ ցեղատեսակներ, որոնք հարմարված են այս կամ այն աշխատանքի համար։ Ձիաբուծության հնագույն կենտրոններից է նաև Հայկական լեռնաշխարհը։ 2008 թ-ի տվյալներով աշխարհում կա մոտ 59 միլիոն ձի, որոնցից 33,500,000 առանձնյակը Ամերիկայում, 13,800,000՝ Ասիայում, 6,300,000՝ Եվրոպայում և մնացածը Աֆրիկայում ու Ավստրալիայում։ Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են։ Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ)։ Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում)։ Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են)։ Ապրում են երամակներով։ Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր։ Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ։ Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում։ Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում։ Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ)։ Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն։

Рубрика: մայրենի

Շնորհավո՜ր առաջին ձյունը

Աշնան  վերջին  օրերն  են: Դուրս  էի  եկել   վայելելու  այդ  վերջին վայրկյաները:Հանկարծ  իմ  գլխին  ինչ-որ  թաց  բան  ընկավ:Ես   ձեռքս  տարա  գլխիս մոտ,Ձյուն  որպեսզի  տեսնեմ,  թե  ինչ   ընկավ  իմ  գլխին:Երբ  ձեռքս  իջեցրի,  ձեռքիս  վրա  տեսա   մի  փոքրիկ  փաթիլ:Նա  բերան  առավ   և  մարդկային  լեզվով   ասաց.

-Բա՛ց թող  ինձ,  խնդրում  եմ,  գնամ  ընկերներիս  հետ  թռչեմ:

-Դե  լավ,- ասացի  ես,-ՈՒ  նրա  վրա  փչեցի:Փոքրիկ   փաթիլը  վերև  բարձրանալով  ինձ  ասաց՚

-Իսկ  սա  քեզ  նվեր ,  քո  բարի  ու հոգատար սրտի  համար,-ասաց  փաթիլը, և  երկնքից   առաջին  ձյունը  եկավ:Իսկ  թե  ինչ  է  պատահում  հետո,  դուք  դա  կիմանաք  մեր  հեքիաթ  այցելելով:Այժմ  այսքանը:Շնորհավո՜ր  առաջին  ձյունը: